Սիրիայի հրթիռային հարվածները պետք է նախազգուշացում լինեն Ռուսաստանին։ Այս մասին հայտարարել է Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։ Նա Սիրիայի ուղղությամբ հարվածները կապել է Սոլսբերիում նախկին ռուս լրտես Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման հետ, որի մեջ Լոնդոնը մեղադրում է Մոսկվային:

«Խոսքը քիմիական զենքի կիրառման մասին է։ Միջազգային դիրքորոշումն է, որ քիմիական զենքի կիրառումն արգելված է։ Սակայն մենք բախվել ենք այդ կանոնի խախտման հետ։ Մենք դարձանք Սոլսբերիի փողոցում նյարդային թույնի կիրառման ականատեսը, մենք տեսնում ենք, որ սիրիական իշխանությունները շարունակում են կիրառել քիմիական զենք»,-նշել է նա։ 

Նա նշել է, որ Սիրիայում տեղ գտած իրենց գործողությունները ուղղված են եղել քիմիական զենքի կիրառման առումով սիրիական ռեժիմին զսպելուն ու կանխելուն։