Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հրթիռային հարձակումը սարսափելի հարված էր բանակցային գործընթացին, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ մեծ հաշվով խաչ է քաշվել բանակցային գործընթացի վրա․ «Այս ակցիան հզոր ազդանշան տվեց ծայրահեղականներին ու զինյալներին այն առումով, որ նրանք ամեն ինչ ճիշտ են անում։ Եվ այն սադրանքի ետեւում, թե իբր Դամասկոսի կողմից քիմիական զենք է կիրառվել,  կանգնած են ծայրահեղականներն ու զինյալները, որոնք ստանում են այն երկրների աջակցությունը, որնք իրականացրեցին Սիրիայի ուղղությամբ հրթիռային հարվածը»,-ասելէ Զախարովան։ 
Նրա խոսքով՝ սա ահաբեկիչներին ու զինյալներին ոգեւորելու խոշոր գործոն է։ «Եվ, ցավոք, սա սկզբունքային կարող է դառնալ բանակցային գործընթացի համար, որը այդ տարի իր զարգացումն էր ստացել»,-հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։