ԱՄՆ-ն, Մեքսիկան եւ Կանադան մոտ ապագայում կպայմանավորվեն եւ կկնքեն Հյուսիսամերիկան ազատ առեւտրի մասին (NAFTA) բարեփոխված համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Լիմայում լատինաամերիկյան պետությունների գագաթնաժողովի ավարտից հետո, հայտնում է Reuters-ը:
Փենսի խոսքով՝ բանակցությունների մասնակիցները մոտ են գործարքի կնքմանը, եւ գործընկերների միջեւ բոլոր տարաձայնությունները կկարգավորվեն մի քանի շաբաթվա ընթացքում:
Նա հստակեցրել է, որ Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի հետ իր հանդիպման ժամանակ չի բարձրացվել ԱՄՆ սահմանին պատի կառուցման ֆինանսավորման հարցը:
NAFTA-ի վերանայումը Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումների կարեւոր դրույթներից մեկն էր: Նա բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ն բազմաթիվ իր համար ոչ ձեռնտու միջազգային պայմանագրեր է կնքել, այդ թվում NAFTA-ն: Նախագահական ընտրություններում հաղթելուց հետո Թրամփը համաձայնագրից անմիջապես դուրս չի եկել, նա հայտարարել է, որ եթե այն մշակեն, ապա, հնարավոր է, ԱՄՆ-ն պայմանագիրը պահպանի:
Ապրիլի սկզբին Թրամփը Մեքսիկային սպառնացել էր նրա հետ համաձայնագիրը խզել, եթե չկանգնեցի իր տարածքով ապօրինի միգրացիան եւ թմրաթրաֆիքը: Թրամփն այդ ժամանակ դժգոհել էր, որ Մեքսիկայի իշխանությունները «շատ քիչ բան են անում, գործնականում ոչինչ» միգրանտների ալիքը կանգնեցնելու համար, որնք երկիր են գալիս հարավից, որ հետո ԱՄՆ ուղեւորվեն: «Նրանք ծիծաղում են մեր միգրացիոն օրենքների վրա: Նրանք պետք է կանգնեցնեն մարդկանց եւ թմրանյութերի ահռելի ալիքները, կամ ես կկանգնեցնեմ նրանց կթու կովին՝ NAFTA-ին: Պատ է անրաժեշտ»,- այդ ժամանակ նշել էր ԱՄՆ նախագահը:
NAFTA-ն ԱՄՆ-ն, Կանադան եւ Մեքսիկան ստորագրել են 1992 թվականին, համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1994-ին: Համաձայնագրի գաղափարի համաձայն՝ վերացվելու են մաքսային եւ անձնագրային խոչընդոտները, 3 երկների միջեւ ներդրումների սահմանափակումները: Համաձայնագիրը ԱՄՆ-ում քննադատել են ամերիկյան արադրությունները Մեքսիկա տեղափոխելու համար, որն ավելի էժան աշխատուժ ունի, ինչպես նաեւ Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայից ԱՄՆ տարածք ապօրինի միգրացիայի խթանման համար:
Թրամփի կարեւոր նախընտրական խոստումներից մեկն էլ Մեքսիկայի սահմանին պատի կառուցումն էր: Ըստ որում՝ ԱՄՆ նախագահը բազմիցս հայտարարել է, որ Մեքսիկան պետք է մասնակցի սահմանին պատնեշի կառուցման ֆինանսավորմանը: Մեքսիկայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չեն պատրաստվում պատի համար վճարել:




























