Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն շաբաթ Սիրիայի վրա կատարված հարձակումը հանցավոր գործողություն է որակել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք ասում ենք, որ այս հարձակումը Սիրիայի ժողովրդի դեմ հանցավոր գործողություն էր, որպեսզի խուճապ եւ ահաբեկչություն ստեղծի, որպեսզի կործանի երկրի գիտական կենտրոնները»,- պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է Մադուրոն:

Մադուրոյի կարծիքով՝ հրթիռային հարվածի համար պատասխանատուները «պատերազմի շներն» են, որոնք զոհվածների հաշվին հարստանալու համար զենքի եւ ռազմական գործողությունների կարիք ունեն: «Ես ինձ հարցնում եմ, թե որքան արժեր այս ռմբակոծությունը, ով է վճարել, որպեսզի ռմբակեոծեն Սիրիայի ժողովրդին»,- ասել է Մադուրոն:

Ապրիլի 14-ի գիշերը ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան Սիրիային ավիահարվածներ են հասցրել ի պատասխան Դումայում քիմիական հարձակման, որի կատարման մեջ Արեւմուտքը մեղադրում է սիրիացի զինվորականներին: ԱՄՆ հայտարարությամբ՝ հարվածները կատարվել են Դումայի ու Հոմսի շրջաններում երեք թիրախներին, որոնք կասկածվում են Սիրիայի քիմիական զենքի ստեղծման ծրագրի հետ կապ ունենալու մեջ՝ գիտահետազոտական ինստիտուտին, հրամանատարակաան կետին եւ պահեստներին: Ինչպես նաեւ Հոմսում քիմիական զենքի 2 պահեստի: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ կրակի տակ են հայտնվել նաեւ Սիրիայի Հանրապետական գվարդիայի շտաբը, Դամասկոսի Մեզզա օդանավակայանը եւ Արեւելյան Գուտայի Ադ Դումեյր օդանավակայանը: