Ես ելույթ եմ ունենալու, սակայն դեռ չգիտեմ կքվեարկեմ, թե՝ ոչ: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

«Եթե տեսնեմ, որ քվորում չկա, չի ապահովվելու չեմ մտնելու դահլիճ, հարցեր չեմ տալու իր ելույթը չեմ լսելու,  նստելու եմ կաբինետումս, հենց գա մեր ելույթի պահը գնալու եմ ելույթ ունենամ»,-ասաց նա մինչեւ ԱԺ շենք մուտք գործելը:

Նշենք, որ այսօր ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում կընտրեն վարչապետի թեկնածուին:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնել էր, որ  այսօրվա նիստին Վահրամ Բաղդասարյանը կներկայացնի ՀՀԿ-ի  թեկնսծուին՝ Սերժ Սարգսյանին,  նրան կդիմեն  հարցերով: Այնուհետեւ Սերժ Սարգսյանը ներկայացնում է իր ծրագիրը, պատասխանում է հարցերին, հետո գրանցվում են պատգամավորները ելույթների համար, խմբակցություններն են ելույթներ ունենում, այնուհետեւ եզրափակիչ ելույթ է լինելու եւ քվեարկություն: