Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: «ԱՊԱ»-ն հայտնում է, որ խորհրդակցությունից հետո Սահմանադրական դատարանի նախագահ Ֆարհադ Աբդուլլաեւը հայտարարել է Սահմանադրական դատարանի որոշման մասին:

ԿԸՀ-ի վերջնական արձանագրության հիման վրա սահմանադրական դատարանի որոշմամբ հաստատվել է, որ նախագահական ընտրություններում ձայների 86.02 տոկոսով հաղթել է Իլհամ Ալիեւը: