Վանաձորում, այսօր՝ ապրիլի 17-ին, ժամը 11-ից բողոքի ակցիա է սկսվել «Իմ քայլը» շարժման շրջանակներում։
Վանաձորում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ակցիան սկսվեց ցուցարարների ու ոստիկանների երկխոսությամբ։ Բողոքի ակցիայի մասնակիցները ոստիկանության Լոռու մարզային բաժնի պետի հետ զրույցի ընթացքում բողոքեցին, որ նախորդ օրը քաղաքացիական հագուստով ու ոստիկանական համազգեստով անձիք քաշքշել են իրենց։ Ոստիկանապետը խոստացավ՝ այսօր քաղաքացիական համազգեստով ոստիկաններ չեն լինելու տարածքում։
Հրապարակից մեկնարկած երթը շարժվեց դեպի քաղաքի Մյասնիկյան փողոց, որտեղ անցումով փողոցն անցնող ցուցարարների ու ոստիկանների միջեւ տեղի ունեցավ բախում. նրանք քաշքշեցին ակցիայի մասնակիցներին, իսկ երբ մասնակիցները բողոքեցին կիրառվող բռնության դեմ, ոստիկանության աշխատակիցը նետեց՝ ոնց որ թուրք լինեք։
Ավելի ուշ ակցիայի մասնակիցները Արցախ պուրակից երթով շարժվել են եւ փակել Տիգրան-Մեծ Մյասնիկյան խաչմերուկը: Այստեղ է ժամանել նաեւ «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, ով մասնակցել է երթին:
Քիչ անց ոստիկաններին հաջողվել է բացել ճանապարհը:
Վանաձորում երիտասարդները բողոքի ակցիա են իրականացնում. Ոստիկաններ են ժամանել (Ֆոտո)
.jpg)




























