Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ։

Նա իր թվիթերյան պաշտոնական էջում կատարել է հետեւյալ գրառումը.

«Շնորհավորում եմ իմ լավ բարեկամ Սերժ Սարգսյանին Հայաստանի Վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մեր ժողովուրդների միջեւ համագործակցության խորացման եւ բարեկամության ամրապնդման ակնկալիքով»: