Ադրբեջանի Միլի մեջլիսում տեղի է ունենում Իլհամ Ալիեւի երդմնակալության արարողությունը:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ արարողությանը մասնակցում են Ադրբեջանի պաշտոնական անձինք, կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ եւ երկրի նախագահի ընտանիքի անդամները: Հենց այսօր կառավարությունը հրաժարական կտա եւ կհայտարարվի կառավարության նոր կազմը:




























