Ոստիկանությունը հայտարարությունէ  տարածել Երեւանում այս պահին կատարվող իրադարձությունների վերաբերյալ։

«Այս պահին Ն. Փաշինյանը հավաքի մասնակիցների հետ երթ է անում մայրաքաղաքի փողոցներում:

Ոստիկանությունը մասնակիցներին կոչ է անում պահպանել խաղաղ եւ բնականոն հավաքի ընթացքը, բացառել սադրանքներն ու հասարակական կարգի խախտումները:

Հավաքի կազմակերպիչներին հորդորում ենք դրսեւորել զսպվածություն եւ տուրք չտալ արկածախնդրության:

Ոստիկանությունը կրկին հիշեցնում է, որ ապրիլի 16-ին կայացրել է հավաքը դադարեցնելու մասին որոշում, ուստի ոստիկանության օրինական պահանջները չկատարելու դեպքում կկիրառվեն օրենքով նախատեսված համաչափ հարկադրանքի միջոցներ»,- ասվում է հայտարարության մեջ