Ցուցարարների խումբը Երեւանի քաղաքապետարանի մոտ փակեց Գրիգոր Լուսավորիչ փողոցը: Նրանք երթով քայլում են դեպի Արշակունյաց պողոտա, որը եւս փակեցին:
Երեւանում մռայլ եղանակ է, քաղաքի որոշ հատվածներում անձրեւ է գալիս:
Նշենք, որ այսօր առավոտից քաղաքի տարբեր հատվածներում լարված իրավիճակներ է առաջանում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ. ակտիվիստները քաղաքի տարբեր փողոցներում փորձում են փակել փողոցները, այդ թվում մեքենաներով: Ոստիկանները արագ ժամանելով տվյալ վայրեր, փորձում են բացել փողոցները: Ոստիկանները, այդ թվում քաղաքացիական հագուստներով բերման են ենթարկում ցուցարարներին, ընդ որում, բերման են ենթարկում ոչ ոստիկանական մեքենաներով:
Ժամը 11-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասնում է 52-ի, նրանց մեջ է Նիկոլ Փաշինյանի որդին:




























