ԱՄՆ ազգային հետախուզությունը Ռուսաստանին ներառել է ԱՄՆ շահերին սպառնացող երկրների շարքում: Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ի համար պոտենցիալ ոչ բարեկամ երկրների շարքում են մասնավորապես, Իրանը, Հյուսիսային Կորեան եւ Չինաստանը: Այս մասին ասված է ԱՄՆ հետախուզության առաջիկա 4 տարվան վերաբերող ռազմավարության զեկույցում:

Ազգային հետախուզության տնօրեն Դենիս Բլերի զեկույցում ասվում է, որ Իրանն ու Հյուսիսային Կորեան սպառնլիք են ԱՄՆ անվտանգության համար՝ կապված նրանց հրթիռա-միջուկային հավակնությունների հետ: Հատկապես նշվում է Հյուսիային Կորեայի անկանխատեսելի լինելու հանգամանքը:

Չնայած Ռուսաստանը մի շարք հարցերում ԱՄՆ գործընկերներն է, սակայն «միաժամանակ կարող է շարունակել միջոցներ փնտրել իր հզորությունն ու ազդեցությունը մեծացնելու ուղղությամբ, ինչն ունակ է հետաձգել ԱՄՆ շահերի իրացումը»: Նշենք, որ Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը նոր «չարի առանցք» են դարձել, որոնք ունեն բալիստիկ հրթիռներ, եւ Արեւմուտքի համար դժվար է անտեսել այդ փաստը: Այդուհանդերձ զեկույցի հեղինակները նկատում են, որ պոտենցիալ սպառնալիքը դեռեւս չի նշանակում, որ հնարավոր չէ այդ երկրների հետ ունենալ նորմալ, ամուր հարաբերություններ:

Ի դեպ, ասվում է նաեւ, որ "որոշ երկրներ կարող են սպառնալիք լինել ԱՄՆ-ի համար ինչպես ավանդական միջոցներով` ռազմական ուժով ու լրտեսությամբ, այլ նաեւ ժամանակակից միջոցներով` կիբերօպերացիաներով: «Չինաստանը շատ ագրեսիվ է պահում իրեն կիբերտարածություններում, Ռուսաստանը՝ եւս»,- ասել է Բլերը: