Հայաստանի արդարադատության նոր նախարար Հրայր Թովմասյանը վճռական է գերատեսչությունում կառուցվածքային բարեփոխումների իրականացման հարցում: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ինքը՝ նախարարը:
Նախարարը խոստացել է բարեփոխել կառույցը ոչ թե կարճաժամկետ պոպուլիստական քայլերի, այլ հիմնարար որոշումների ուղով: «Անլուծելի խնդիրներ չկան, ցանկության դեպքում կարելի է լուծել բոլոր խնդիրները»,- հավաստիացրել է Թովմասյանը՝ ընդգծելով, որ իր նշանակմամբ հանրությունը բաժանվել է երկու մասի, նրանք ովքեր մեծ հույսեր են կապում, եւ նրանք, ովքեր ծարավ են իր ձախողմանը:
Նախարարը շեշտադրում է արել նախարարության կառուցվածքում ինստիտուցիոնալ բարեփոխումների վրա: Նա նշել է նոտարական հակամարգի ազատականացման անհրաժեշտությունը, որը կնպաստի գների իջեցմանը:
Որպես արված քայլի օրինակ նա նշել է այն փաստը, որ ՔԿԱԳ-ներում ամուսնությունների գրանցումն արվում է ոչ թե մեկ ամսում, այլ ընդամենը հինգ օրում:





























