Սիցիլիական Ռագուզա քաղաքի սուպերմարկետներից մեկի աշխատակիցն ինքնասպան է եղել աշխատանքից հեռացվելուց հետո:

Ողբերգությունը տեղի է ունեցել, երբ 30-ամյա տղամարդը պետք է հանդիպեր աշխատանքային հարցերով զբաղվող դատավորի հետ: Նա հանդիպմանը չի ներկայացել, եւ քիչ անց կինը հայտնաբերել է, որ նա ինքնասպան է եղել առանձնատանը:

Նրա մտերիմների խոսքով, մահացածին մտատանջում էր այն, որ փաստացի աշխատանքից հեռացվել է 5 եվրոյի համար:

Խանութի ղեկավարությունը մեղադրել էր վաճառողին, որ նա կանխիկացրել է սուպերմարկետի կտրոնները, որոնք 1 եվրոյի զեղչի իրավունք են տալիս: Արդյունքում նրան հեռացրել էին աշխատանքից: