«Ռոսկոմնադզորը» հայտնել է Telegram-ի հասանելիության սահմանափակման հարցով Amazon-ի եւ Google-ի հետ վարվող բանակցությունների մասին։ Գերատեսչությունն ամերիկյան ընկերություններից պահանջում է դադարեցնել մեսենջերին արգելափակման շրջանցման համար IP-հասցեներ տրամադրելը, փոխանցում է Meduza-ն։ 

Google-ի հետ փոխգործակցությունը գերատեսչության ղեկավար Վադիմ Սուբոտինը անվանել է «կառուցողական»՝ հավելելով, որ ընկերության հետ սկսել են «առարկայական երկխոսությունը»։

Amazon-ի հետ կապերը, Սուբոտինի խոսքով, դրական արդյունքի դեռ չեն բերել։ Նա ենթադրում է, որ դա կապված է քաղաքական պատճառների հետ՝ չհստակեցնելով, թե ինչ պատճառ նկատի ունի։

Հիշեցնենք, որ «Ռոսկոմնադզորը» Telegram-ի արգելափակումը սկսել է ապրիլի 16-ին։