Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Կոսովոյին կոչ է արել Սերբիայի հետ հարաբերությունները բարելավել՝  Եվրամիությանն անդամակցելու նպատակին հասնելու համար, հաղորդում է Reuters-ը:

«Առանց Սերբիայի հետ հարաբերությունների համապարփակ կարգավորման  եւ համաձայնությունների լիարժեք իրականացման ես չեմ տեսնում ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջընթացի հասնելու հնարավորություն», - Կոսովոյի նախագահ Հաշիմ Տաչիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Տուսկը:

«Ես գիտեմ, որ դա դժվար կլինի, բայց ես դեռ զգուշավոր լավատես եմ, եւ երեկ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի եւ այսօր նախագահ Տաչիի հետ հանդիպումից հետո ես ավելի լավատես եմ եւ քիչ զգուշավոր»: