Singapore Airlines ավիաընկերությունը մտադիր է թողարկել ամենաերկար չվերթը, որը կկապի Սինգապուրն ու Նյու Յորքը։ The Straits Times–ի փոխանցմամբ՝ թռիչքը կտեւի 19 ժամ։
Ավիաընկերության ներկայացուցիչը հաստատել է, որ կանոնավոր չվերթներն ընկերությունները կսկսի իրականացնել այս տարվա երրորդ եռամսյակում Airbus 350-900 ինքնաթիռներով, որոնք հագեցած կլինեն երեք սրահներով՝ բիզնես դասի, էկոնոմ պրեմիում եւ էկոնոմ դասի։ Ընկերությունը այդ ինքնաթիռների 7 պատվեր է արել։
Ներկայումս ամենաերկար չվերթը պատկանում էր Qatar Airways–ին՝ Դոհայից Օքլենդ չվերթը տեւում է 18 ժամ։



























