ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին:

ՀՀ ԱԳն մամուլի եւ տեղեկատվության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում փոխնախարար Քոչարյանն ու դեսպան Կովալենկոն քննարկել են հայ-ռուսական երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք նշվել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հաստատված փոխըմբռնումը, փոխվստահությունը եւ սերտ համագործակցությունը լավ հիմք են ստեղծում դաշնակցային հարաբերությունների եւ ռազմավարական համագործակցության առավել ամրապնդման համար:

Զրուցակիցները նաեւ մտքեր են փոխանակել մի շարք տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների շուրջ: