Այս տարի Մալթան իր անձնագրի արժեքով դարձել է Եվրոպայի ամենագրավիչ երկիրը. նվազագույն ներդրումային շեմը 1.2 մլն եվրո է կազմում: Այս մասին հաղորդում է «Վեդոմոստի»-ն: Այս գումարը ներառում է Մալթայի Ազգային հիմնադրամին անվերադարձ վճարումները, ինչպես նաեւ վերադարձվող ներդրումներն ու բնակարանների գնման ու վարձակալության ծախսերը: Այսպիսի տվյալներ է ներկայացում Knight Frank-ը:

Արտասահմանյան անշարժ գույքի եւ մասնավոր ներդրումային Knight Frank ընկերության տնօրեն Մարինա Շալաեւայի խոսքով` այժմ ԵՄ քաղաքացիության գնորդներն ակտիվորեն ներդրումներ են կատարում առեւտրային անշարժ գույքի ձեռքբերման համար, որպեսզի ոչ միայն ապրել երկրում, այլ նաեւ եկամուտ ստանալ այնտեղ: 

Ներկայացված տվյալներում Knight Frank-ը հղում է կատարում այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Henley & Partners-ի հետ համատեղ իրականացված ուսումնասիրությանը: The Wealth Report Attitudes Survey-ի հարցման համաձայն՝ 50 միլիոն դոլարի կապիտալ ունեցող աշխարհի ծայրահեղ հարուստների 34 տոկոսն արդեն իսկ երկրորդ անձնագիր ունի, իսկ 21 տոկոսը իրեն մշտական միգրանտ է համարում: