Եվրահանձնաժողովը կարծում է, որ Բուլղարիան եվրագոտուն միացող հաջորդ երկիրն է եւ սրանում «ոչ մի կասկած չկա»: Այս մասին  ապրիլի 27-ին Սոֆիայում Եվրախմբի ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ ասել է Եվրամիության էկոնոմիկայի եւ արժութային միության հանձնակատար Պիեր Մոսկոսվիսին, հաղորդում է DW-ն:

Միեւնույն ժամանակ Բուլղարիայի անցումը միասնական եվրոպական արժույթին պետք չէ շտապ կատարվի, առաջին հերթին երկիրը պետք է կատարի բոլոր անհրաժեշտ չափանիշները, ընդգծել է Մոսկովիսին: Նրա խոսքով՝ արժութային միության անդամակցությունը չպետք է լինի «շոկ», այլ բարենպաստ քայլ Բուլղարիայի համար:

Չափանիշների կատարումից բացի հարկավոր է գնահատել Բուլղարիայում ընդհանուր իրավիճակը, բուլղարական հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Մոսկովիսին: Նրա խոսքով՝ բացասական օրինակ դարձավ Հունաստանը, որին շատ հապճեպ եւ առանց պատշաճ պատրաստվելու ընդունեցին եվրագոտի: Երկար ժամանակ այս երկիրը եվրագոտուց դուրս գալու ճանապարհին էր եւ ճգնաժամի պատճառ էր դարձել ամբողջ արժութային միությունում:

Ներկայումս եվրոագոտու մեջ են մտնում ԵՄ-ի 28 երկրներից 19-ը: Թվով վերջին երկիրը Լիտվան է, այն արժութային միությունում է 2015 թվականից: Դրանում անդամակցության պայման են այպես կոչված կոնվերգենցիայի չափանիշները: Մասնավորապես ընդհանուր պարքտը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը: