ԱՄՆ Կոնգրեսի հետախուզության հանձնաժողովը հրապարակել է զեկույցի գաղտնազերծված մասը, որը նվիրված է 2016 թվականի նախընտրական քարոզարշավին Ռուսաստանի միջամտությանը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

253 էջանոց փաստաթղթում, որի հրապարակումը հանձնաժողովում հանրապետականների կողմից հաստատվել էր դեռ այս տարվա մարտին, հատուկ ընդգծվում է, որ ավելի քան մեկ տարվա հետաքննությունից հետո Թրամփի խմբի անդամների եւ Կրեմլի միջեւ դավադրության վերաբերյալ ոչ մի ապացույց այդպես էլ չի հաջողվել գտնել: Միեւնույն ժամանակ, զեկույցում նշվում է, որ Մոսկվան այնուամենայնիվ փորձել է միջամտել ընտրություններին: