ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը ողջունել է Կորեայի թերակղզու ապամիջուկայնացման ուղղությամբ արված քայլը: Այս մասին նա հայտարարել է՝ խոսելով   երկու Կորեաների ղեկավարների հանդիպման մասին: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ դա ընդամենը մեկ քայլ է, եւ ԱՄՆ-ն շարունակելու է Փհենյանի վրա «ճնշման արշավը», հաղորդում է Reuters գործակալությունը:

«Հյուսիսային Կորեայի կողմի հետ ցանկացած բանակցություն, խոստում եւ հավաստիացում վերապահումով, զգոնությամբ եւ ստուգմամբ կընդունվի», - ասել է Փենսը: