ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրանական միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին որոշում դեռեւս չի կայացրել, սակայն հազիվ թե կարողանա այն առանց զգալի փոփոխությունների պահպանել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հաղորդում է Reuters-ը:
«Դեռ ոչ մի որոշում չի ընդունվել, այդ պատճառով թիմն աշխատում է, եւ ես վստահ եմ, որ մենք դեռ շատ պետք է ելույթ ունենանք, որպեսզի կարողանանք փոխանցել այն, ինչ նախագահն արդեն հստակ ասել է», - ՆԱՏՕ-ի ԱԳ նախարաների հանդիպումից հետո մամուլի ասուլիսին ասել է Պոմպեոն:
«Առանց զգալի փոփոխության, գործարքի թերությունների շտկման, դժվար թե Վաշինգթոնը մնա համաձայնագրում», - ասել է Պոմպեոն:




























