Ռուսաստանի վերջին գործողություններից հետո ՆԱՏՕ-ն էլ ավելի անփոխարինելի է դարձել, քան երբեւէ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հայղորդում է The Hill-ը:

«Ռուսաստանի անընդունելի գործողությունների ֆոնին ՆԱՏՕ-ն ավելի անփոխարինելի է դարձել, քան երբեւէ»,-ասել է Պոմպեոն:

 «Ինչպես համաձայնել են մեր դաշնակիցները, Բրիտանիայի տարածքում Ռուսաստանի կողմից մշակված նյարդային թույնի օգտագործումը անպատասխանատու քայլ էր, որը սպառնում էր անմեղ քաղաքացիների կյանքին»: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն չի կարող սովորականի պես շփվել ՌԴ-ի հետ, մինչեւ Մոսկվան ցույց չտա, որ փոխվել է»: