Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը լուրջ է տրամադրված Հյուսիսային Կորեայի միջուկային զենքի ծրագրի շուրջ բանակցություններին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, գրում է Washington Examiner- ը:
«Ինձ թվաց, որ նա շատ լուրջ էր», - Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովում լրագրողներին ասել է Պոմպեոն: Նրա խոսքով՝ տնտեսական ճնշումը, որը սկսվել էր գլոբալ ջանքերի արդյունքում, ստիպել է Կիմ Չեն Ընին հավատալ, որ ապամիջուկայնացման մասին բանակցությունների սեղանի շուրջ նստելը հենց իր շահերից է բխում:
Ընդ որում Պոմպեոն նշել է, որ ամեն դեպքում զգուշություն է պետք: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն կիսում է այդ տեսակետը՝ չնայած Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման նախապատրաստմանը: «Նախագահ Թրամփը հստակ հասկացրել է, որ անհաջողության դեպքում ճնշումը կշարունակվի: Սակայն եթե մենք լուծում գտնենք, դա հրաշալի կլնի ողջ աշխարհի համար»:




























