Ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը, որը ներկայացնում է Հարավային Կարոլինա նահանգը, համարում է, որ եթե ԿԺԴՀ-ն դադարեցնի իր միջուկային ծրագիրը ու Կորեական թերակղզում իրավիճակը հանդարտվի, ապա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պետք է Խաղաղության նոբելյան մրցանակ շնորհել։ Այս մասին նա հայտնել է Fox News հեռուստաալիքի եթերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ին ու Չինաստանին համոզել է, որ ինքը լրջորեն է տրամադրված փոփոխություններին։ Մենք դեռ չենք հասել դրան, բայց եթե դա տեղի ունենա, այդ ժամանակ նախագահ Թրամփը արժանի կլինի Խաղաղության նոբելյան մրցանակի»,- համարում է սենատորը։

Գրեմը նշել է, որ Սպիտակ տան ղեկավարին հաջողվել է համոզել ԿԺԴՀ-ին, որ նա երկու տարբերակ ունի՝ կամ կարող է «նորմալ երկիր» դառնալ, կամ էլ՝ հրթիռաշինությունը շարունակելու դեպքում, կործանման դատապարտվել։

Ապրիլի 27-ին սահմանամերձ Փհանմունջոմ կետում կայացել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի ու ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջև պատմական հանդիպումը։ Այդ բանակցությունները Սեուլի ու Փհենյանի միջև  բարձր մակարդակի վրա առաջին հանդիպումն էր ավելի քան տասը տարվա ընթացքում։

Կորեայի Հարավը եւ Հյուսիսը միջոցներ կձեռնարկեն գագաթնաժողովի ժամանակ ձեռք բերված հարցերի ակտիվ լուծման համար (ֆոտո) 

Կիմ Չեն Ընն առաջարկել է բժշկել վերքերը հարավկորեական զինվորներին գնդակոծելուց հետո

Հյուսիսային եւ Հարավային Կորեաների առաջնորդները ապառազմականացված գոտում սոճի են տնկել որպես խաղաղության խորհրդանիշ

Կիմ Չեն Ընը հույս է հայտնել, որ երկու Կորեաները կմիավորվեն

Տեղի է ունեցել Հարավային Կորեայի նախագահի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդի բանակցությունների առաջին ռաունդը