Պենտագոնը ԱՄՆ կոնգրեսին է ուղարկել Բահրեյնին 911,4 մլն դոլար ընդհանուր արժողությամբ մարտական ուղղաթիռներ եւ ավիացիոն հրթիռներ վաճառելու մտադրության մասին ծանուցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հայտարարությունում ընդգծվում է, որ Պետդեպարտամենտը չի առարկում այդ մատակարարմանը։

Թագավորությունը ներկայացրել է  AH-1Z տեսակի 12 հարվածային ուղղաթիռ, դրանց երկու լրացուցիչ շարժիչներ, AGM-114 «օդ-երկիր» տեսակի14 հրթիռներ, լազերային APKWS II ուղղորդման համակարգով 56 հրթիռներ, ինչպես նաեւ ռադարներ, կապի միջոցներ, կախովի նշանառության նավիգացիոն համակարգեր, անհրաժեշտ պահեստամասեր ու սարքավորումներ գնելու եւ լոգիստիկ աջակցություն ստանալու դիմում։

«Այս զենքերի վաճառքը, ենթադրվում է, որ կնպաստի ԱՄՆ արտաքին քաղաքական նպատակների իրականացմանը, քանի որ այն կամրապնդի տվյալ տարածաշրջանում կարեւոր գործընկերոջ անվտանգությունը»,-նշված է հայտարարությունում։