Ստամբուլի Բեյօղլու թաղամասի պատմական Աղա անունով բաղնիքում կրկին սեռական ոտնձգության է ենթարկվել արտասահմանցի մի աղջիկ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Haberturk կայքէջը։

Ւռլանդուհի 23 ամյա Ալիսիան եկել էր Ստամբուլ մասնակցելու իր ընկերներից մեկի ամուսանական արարողությանը։ Մինչ այդ նա 6 հոգանոց տուրիստների խմբի հետ այցելում է Բեյօղլու թաղամասում գտնվող եւ 555 տարվա վաղեմություն ունեցող պատմական բաղնիքը՝ մերսման նպատակով։ Սակայն Ալիսիային առանձնացնելով մի սենյակում մերսողը սեռական ոտձգություն է փորձում կատարել ,եւ, դրանից ահաբեկված, իռլանդուհին կարողանում է մերկ վիճակում դուրս պրծնել սենյակից։ Ալիսիան անմիջապես դիմում է ոստիկանություն եւ շտապ Թուրքիայից հեռանում։ Ոստիկանությունը ձերբակալում է մերսողին։

Ավելի վաղ՝ մայիսին ամսին նույն բաղնիքում սեռական ոտնձգության էր ենթարկվել ամերիկայից ժամանած 25 ամյա Մոլին։ Նա նույնպես դիմել էր ոստիկանություն։ Ոստիկանությունը ձերբակալել էր բաղնիքում մերսող աշխատող երկու հոգու, որոնք հետագայում պայմանականորեն ազատ արձակվեցին։