Հունաստանի կառավարությունը պաշտոնապես հավանություն է տվել երկրի սպառազինության մեջ գտնվող 85  F-16 կործանիչների արդիականացման մասին ԱՄՆ-ի հետ գործարքին, հաղորդում է Greek Reporter-ը:

«Ամերիկյան կողմը ընդհանուր առմամբ համաձայնել է վերանայված հունական առաջարկին, որը հաշվի է առնում առաջիկա տարիներին երկրի բյուջետային պարտավորությունները», — ասվում է Հունաստանի վարչապետի գրասենյակի հայտարաության մեջ:

Հունաստանի առաջարկը տարեկան 150 մլն եվրոյից ոչ ավել վճարումների մասին է՝ ԱՄՆ-ի կողմից առաջարկած 250 մլն եվրոյի փոխարեն:

Հրատարակության տվյալներով՝ պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը բարձր է գնահատել ընդունված որոշումը՝ այն հունական ռազմաօդային ուժերի համար կարեւոր օր անվանելով: