Թեհրանը զգուշացրել է, որ կարող է հրաժարվել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պայմանների կատարումից, եթե դրանում ֆիանսական նպատակահարմարություն չտեսնի: Այս մասին ապրիլի 28-ին հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով ISNA-ին եւ Իրանի արտաքին կապերի հարցերով ռազմավարական խորհրդի գլխավոր տնօրեն Աբդոլրեզ Ֆարաջի Ռադային:

«Եթե Իրանի համար ոչ մի տնտեսական օգուտ չլինի, մենք նույնպես դուրս կգանք համաձայնագրից»,-ընդգծել է նա:

Ֆարաջի Ռադայի խոսքով՝ Թեհրանի եվրոպական գործընկերները՝ Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան պետք է կատարեն համապատասխան պայմանավորվածությունների շրջանակում իրենց պարտավորությունները եւ ջանքներն ուղղեն Իսլամական Հանրապետության հետ առեւտրային կապերի զարգացմանը:

Իրանական կողմի արձագանքն այս շաբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփին ԳՀՀԾ-ից դուրս գալուց հետ պահելու փորձերի պատասխանն է: