Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը ափսոսանք է հայտնել, որ հանրաքվեից անմիջապես հետո չի հայտարարել տարածաշրջանի անկախության մասին: Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, նա ասել է The Times-ին տված հարցազրույցում, որը հրապարակել է շաբաթ:
«Ես տեղեկություն ունեի, որ դիվանագիտական երկխոսության համար պատուհանը կբացվի, եթե մենք որեւէ անդառնալի որոշում չընդունենք: Հարցերի լուծման ժամանակ ես միշտ նախապատվությունը տալիս եմ երկխոսությանը եւ հենց այդ պատճառով ես դանդաղեցի, բայց դա սխալ էր: Որեւէ երկխոսություն երբեւէ չէր նխատաեսվում, իսկ մեկ շաբաթից մենք ամենավատ վիճակում էինք: Դա իսպանական կառավարության կողմից իսկական անպատասախանատու խաբեություն էր», - նշել է նա:
Պատասխանելով հարցին՝ պատրաստ է արդյոք նա Իսպանիա վերադառնալ, Պուչդեմոնը ասել է. «Ոչ, քանի որ բանտում ես առանց խոսքի, առանց տեղաշարժման ազատություն գերի կդառնայի»: «Վտարման մեջ մենք կարող ենք գործել, ճնշում գործադրել: Եթե կառավարության բոլոր անդամները բանտում լինեին, ապա ոչ ոք մեր մասին չէր խոսի», - ընդգծել է Կատալոնիայի նախկին ղեկավարը:
Կատալոնիայում 2017 թվականի հոկտեմբերի 1-ին թագավորությունից դուրս գալու մասին հանրաքվե անցկացվեց: Քվեարկության իրավունք ունեցող 5.31 միլիոն մարդուց հանրաքվեին մասնակցեց 2.28 միլիոն մարդ: Մասնակիցների 90.18 տոկոսը քվեարկեց անկախության օգտին: Մադրիդն ի սկզբանե հայտարարեց, որ այդ հանրաքվեն անօրինական է համարում:




























