Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսը Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Սոն Յոն Մուի հետ զրույց է ունեցել, որի ընթացքում քննարկել է Կորեական թերակղզու ապամիջուկայնացման ծրագրերը եւ ապրիլի 27-ին ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի ղեկավարների բանակցությունների արդյունքները: Այս մասին ասվում է շաբաթ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ  Դանա Ուայթի տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ խոսքը նաեւ նշված գագաթաժողովից հետո Կորեական թերակղզու խաղաղության, բարգավաճման եւ միավորման, ինչպես նաեւ Հարավի եւ Հյուսիսի հարաբերությունների կարգավորման ջանքերի վերաբերյալ ընդունված Փհանմունջի համատեղ հայտարարության մասին է:

Մաթիսն ընդգծել է Հարավային Կորեային պաշտպանելու ԱՄՆ-ի կայուն հանձնառությունը՝ Միացյալ Նահանգների հնարավորությունների բոլոր սպեկտորները  օգտագործելով:

Կողմերը պարտավորվել են շարունակել սերտ համագործակցությունը ՄԱԿ ԱԽ-ի բանաձեւի իրականացման համար եւ ամբողջական, հավաստի եւ անդառնալի ապամիջուկայնացման համար աջակցել դիվանագիտական ջանքերին», - նշվում է փաստաթղթում: