Մոսկվան ստիպված է արգելել ՌԴ տարածքում առավել թշնամաբար տրամադրված Լիտվայի մի շարք քաղաքացիների մուտքը, ինչպես նաեւ զգուշացնում է Վիլնյուսին, որ «ստոպ-ցանկ»-ը բաց է մնում: Այս մասին ասվում է շաբաթ ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
«Վիլնյուսի կողմից ամերիկյան «Մագնիտսկու օրենքի» համանման օրենքի ընդունմանն ի պատասխան ստիպված էինք տեղական քաղաքական գործիչների, պատգամավորների եւ քաղաքագետների թվից առավել թշնամաբար տրամադրված Լիտվայի քաղաքացիների մուտքը ՌԴ տարածքում արգելել: Զգուշացնում ենք, որ ռուսական «ստոպ-ցանկ»-ը բաց է մնում եւ սադրիչ քաղաքականության շարունակման դեպքում նրանում կարող են նոր անձինք հայտնվել»:




























