Չինաստանի հյուսիսում Շանսի նահանգի Լիշի շրջանում լեռնապարի փլուզման հետեւանքով զոհերի թիվը հասել է 9-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Ավելի վաղ հաղորդվել էր 3 զոհի եւ փլվածքների տակ մնացած 6 մարդու մասին:

Պատահարը տեղի է ունեցել երկուշաբթի տեղական ժամանակով մոտ 5.00-ին Ցզաոլին բնակավայրում: Հաղորդվում էր, որ փլուզման հետեւանքով ընդհանուր առմամբ փլվածքների տակ է մնացել 9 մարդ:

Պատահարի վայր են ժամանել հրշեջներ, փրկարարներ, բժիշկներ, ինչպես նաեւ տեղական իշխանության ներկայացուցիչներ: Ներկայումս որոնողափրկարարական աշխատանքները գործնականում ավարտվել են: