Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային ԱՄՆ Անխախության օրվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես նշվում է. «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության ժողովրդի եւ կառավարության անունից շնորհավորում եմ Ձեզ եւ ողջ ամերիկյան ժողովրդին Ամերիկայի Միացյալ Նահանգների Անխախության օրվա կապակցությամբ:
Ձեր երկիրը բազմաթիվ փորձությունների միջով է անցել անկախության ճանապարհին։ Բացառիկ տոկունությունն ու հայրենասիրությունն ամերիկյան ժողովրդին օգնել են հաղթահարելու դժվարին մարտահրավերները եւ կառուցելու աշխարհի ամենազորեղ ժովորդավարություններից մեկը:
Ազատության ամերիկյան հզոր ոգին խթանել է շատ երկրների, այդ թվում՝ Արցախին, հասնելու իրենց ցանկալի նպատակներին՝ ազգային ազատագրության եւ բարգավաճման: Հակառակ Ադրբեջանի ճիգերին՝ զրկելու մեզ գոյության հիմնարար իրավունքից, մենք պաշտպանել ենք ազատ ապրելու եւ ինքներս մեր ղեկավարությունն ընտրելու մեր իրավունքը:
Արցախի ժողովուրդն ամերիկյան ժողովրդին երախտապարտ է այն մշտական մարդասիրական օգնության համար, որը նպաստում է մեր կյանքի վերածնմանն ու ավերիչ պատերազմից տուժած մեր տնտեսության վերականգնմանը: Մենք գնահատում ենք նաեւ Ձեր վարչակազմի շարունակական ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում հաստատուն խաղաղության ու կայունության առաջընթացին եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդարացի ու կենսունակ լուծմանը:
Այսօր ձեզ հետ միասին նշելով ազատության տոնը, ես համոզված եմ, որ խաղաղության եւ բարգավաճման՝ մեր համընդունելի արժեքները կհանգեցնեն մեր երկու պետությունների միջեւ փոխշահավետ, ընդլայնված եւ հարստացած հարաբերությունների»:



























