Աֆղանստանի Հոստ նահանգում բրիտանական BBC հեռստառադիոընկերության լրագրող Ահմադ Շահը անհայտ անձանց զինված հարձակման հետեւանքով մահացել է: Լրագրողը մահացել է ստացված վնասվածքներից, Twitter-ի իր էջում հաղորդում է BBC-ի աֆղանա-պակիստանական ծառայությունը:
Շահը 29 տարեկան էր, BBC-ում մոտ մեկ տարի էր աշխատում:
Ոստիկանությունը հետաքննում է արտակարդ պատահարը:
TOLO News հեռուստաալիքը հաղորդում է, որ լրագրողին երկուշաբթի տուն վերադառնալու ճանապարհին կրակել էին մոտոցիկլով անհայտ անձինք:
Ավելի վաղ Քաբուլի կենտրոնում իրեն պայթեցրել էր մահապարտ ահաբեկիչը: Ահաբեկչության զոհ էր դարձել առնվազն 21 մարդ, որոնց թվում էր ֆրանսիական AFP լրատվական գործակալության լուսանկարիչ Շա Մարաին: Ավելի քան 30 մարդ վիրավորվել էր:




























