14 մարդ զոհվել, եւս 32-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել Բաղդադի հյուսիսում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով:

Մահապարտը պայթեցրել է ականապատված մեքենան Սալահ-էդ-Դին նահանգի Թիքրիթ քաղաքի ոստիկանության նորակոչիկների հավաքագրման կենտրոնի մոտ:

Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը: