Virgin Group-ի հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը ներկայացրել է Hyperloop One գլոբալ ցանցի իր տեսլականը, հաղորդում է Lenta-ն:

Virgin-ի կայքում տեղադրված է արագընթաց տրանսպորտի միջոցով  բեռնափոխադրումների զարգացման ծրագիրը: Բրենսոնը եւ DP World լոգիստիկ ընկերությունը (Արաբական Միացյալ Էմիրություններ) ստեղծել են DP World Cargospeed համատեղ ձեռնարկությունը, որը Hyperloop-ի միջոցով բեռներ է առաքելու:

Hyperloop-ի գաղափարը պատկանում է SpaceX եւ Tesla  ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկին: Նախագծով զբաղվում են Virgin, SpaceX եւ Hyperloop Transportation Technologies ընկերությունները: Բրենսոնի ընկերությունը 2017-ի դեկտեմբերին կարողացավ Hyperloop-ի կապսուլայի արագությունը հասցնել ռեկորդային ցուցանիշի՝ ժամում 387 կիլոմետրի: Վերջնական նպատակը՝ ժամում 1200 կիլոմետրն է: