Amazon ընկերությունը հայտարարել է Amazon CloudFront սերվիսի դոմենների պաշտպանության նոր կանոնների ներդրման մասին, հաղորդում է ՌԲԿ-ն:
Amazon-ում նոր կանոնների ընդունումը բացատրել են հանցագործների դեմ պայքարով:
«Վնասակար ծրագրերը կարող են արգելափակումների շրջանցման համար օգտագործել իրար հետ բացարձակապես կապ չունեցող դոմեններ», — նշվում է ընկերության հաղորդագրությունում:
Հաճախորդը կարող է որոշակի անունով միանալ սերվերին, որը ապահովում է TLS/SSL-ները, իսկ այնուհետ HTTPS հարցում անել բոլորովին այլ անունով:
«Օրինակ TLS-ով միացումը կարող է միանալ www.example.com-ին, իսկ հետո www.example.org-ում ցույց տալ հարցումը, — բացատրել են Amazon-ում:
«Հաճախորդներից ոչ մեկը չէր ցանկանա իմանալ, որ ուրիշ մեկը իր դոմենն է օգտագործում», — նշել են ընկերությունում:




























