Լեհ Կաչինսկիի միակ դստեր ամուսինը, ով պաշտպանում է ընտանիքի շահերը, սենսացիոն հայտարարություն  է արել։ Կաչինսկիի ընտանիքի կարծիքով, Սմոլենսկի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարը կազմակերպել են ռուսական իշխանությունները։ Միջպետական ավիացիոն կոմիտեի կողմից իրականացվող հետաքննությունը Դուբենեցկին կիսատ է համարում՝ նշելով, թե Մոսկվան թաքցնում է «ճշմարիտ» փաստերը։

«Առկա են շատ նշաներ, որոնք ցույց են տալիս, որ ռուսները ցանկանում էին սպանել Լեհ Կաչինսկուն։ Ես սա ասում եմ որպես Մարտա Կաչինսկիի ներկայացուցիչ»,- հայտարարել է Դուբենեցկին լեհական TVN24 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա The Daily Telegraph-ին ասել է, որ ՄԱԿ-ը թաքցրել է կարեւոր փաստերը, հատկապես օդանավի ընկնելուց 21 վայրկյան առաջ օդաչուների՝ վայրէջքից հրաժարվելու եւ բարձրություն հավաքելու փորձը։

Նախագահի դստեր ամուսինը նաեւ նշել է, որ Ռուսաստանը լեհ նախագահի մահը ցանկացել է այն  պատճառով, որ նա հաջորդ ընտրություններում կարող էր հաղթանակ տանել։

Լեհաստանից թռչող ՏՈՒ-154 օդանավը, որում գտնվում էին Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկին, երկրի առաջին տիկինը եւ բարձրաստիճան չինովնիկներ, Սմոլենսկի մոտակայքում վթարի էր ենթարկվել 2010 թվականի ապրիլի 10-ին։