Թուրքիայի Սամսուն քաղաքի տրամվայներից մեկում մի երիտասարդ իր կոշիկները տվել է նույն վագոնում նստած առանց կոշիկների մի երեխայի։

Թուրքական TRT-ի փոխանցմամբ՝ երիտասարդը նկատել է, որ կողքին նստած երեխան առանց կոշիկ է։ Նա հանել է իր կոշիկները, հագցրել երեխային, որից հետո երիտասարդը գուլպաներով իջել է տրամվայից։

Տրամվայի ուղեւորներից մեկը լուսանկարել է այս տեսարանը։