Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հունվարի 18-ին աշխատանքային այցով ժամանել է Մերձավոր Արեւելք:

Ռուսաստանի նախագահի այցն սկսվելու է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ հանդիպմամբ, նաեւ Արաֆաթի անվան թանգարան եւ Երիքով թանգարանային համալիր այցելությամբ:

Մեդվեդեւը Պաղեստինից մեկնելու է Հորդանան, որտեղ հանդիպելու է Հորդանանի թագավոր Աբդալլա 2-ին: Հունվարի 19-ին Ամմանում կայանալու են ռուս-հորդանանյան բանակցությունները՝ բարձր մակարդակով:

Մեդվեդեւը Իսրայել չի այցելելու, որը ձախողել էր ՌԴ նախագահի այցը՝ դիվանագետների գործադուլի պատճառով: