Հնագետները պեղել են աստվածաշնչյան ժամանակների Դավիթ թագավորի կառավարչի անսովոր տան ավերակները, որոնք ցույց են տվել, որ նրա «միասնական Իսրայելը» իրականում գոյություն է ունեցել, ինչում կասկածում էին շատ պատմաբաններ: Այս մասին ասվում է Radiocarbon ամսագրի հոդվածում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Մենք վստահ ենք, որ մեր եզրակացությունները մյուս հնագետները եւ պատմաբանները բավական կասկածամտորեն կընդունեն, հատկապես հաշվի առնելով այն, թե ինչ նյութեր ենք մենք օգտագործել թվագրման համար: Մյուս կողմից, դժվար թե ինչ-որ մեկը հերքի, որո բոլոր նմուշների տարիքը մոտենում 3 հազար տարվա նիշին: Սա մեզ վստահություն է տալիս եւ վկայում այն մասին, որ դժվար թե մենք սխալվել ենք», — ասել է Հնագիտության ինստիտուտից Աբրահամ Ֆաուստը:
Հնագույն հրեական տեքստերն ի տարբերություն հին եգիպտական եւ չինական ձեռագրերի, գրված էին ոչ թե թղթի, այլ կավե տախտակների վրա, որոնց վրա Սողոմոնի եւ Դավիթ թագավորների ժամանակների գրագիրները տեքստը գրում էին թանաքի օգնությամբ: Դրանով նրանք առանձնանում էին շումերական եւ ասորական կավե տախտակներից:




























