Գիտնականների միջազգային խումբը Ֆիլիպիններում հայտնաբերել է անհայտ արխաիկ մարդկանց կայանատեղի, որոնց տարիքը հասնում է 709 հազար տարվա: Հնագետները գտել են 57 քարե գործիքներ, ինչպես նաև վնասվածքների հետքերով կենդանիների ոսկորներ, այդ թվում ռնգեղջյուրի եւ ստեգոդոնի, հայտնում է Lenta-ն ՝ վկայակոչելով Science Alert-ին:
Նախկինում տարածաշրջանում Homo տեսակի ներկայացուցիչների գոյության ամենահին վկայությունը Կալյաո քարանձավում գտնված ոսկորն էր: Այն մ.թ.ա. 65 հազար տարվա է թվագրվել:
Նոր գտածոն վկայում է, որ արխաիկ մարդկանց նախնիները բնակվել են Հարավարևելյան Ասիայում մի քանի հարյուր հազար տարի առաջ:
Հոմինինիները, հավանաբար, եկել են Չինաստանի եւ Թայվանի տարածքից, օգտագործելով օվկիանոսային հոսանքները եւ բնակություն հաստատելով կղզիներում:




























