Lonely Planet պարբերականը համաշխարհային ճարտարապետական հուշարձանների մասին նոր գիրք է թողարկել:
Դրանում տեղ են գտել 120 զարմանահրաշ կառույցներ ամբողջ աշխարհից՝ դասականից, որոնց պետք է ծանոթանա յուրաքանչյուր մարդ, մինչեւ ճարտարապետության ժամանակակից գլուխգործոցները: Գրքում ներառվել է նաեւ Գեղարդի վանքը:
«Վանքը կառուցվել է որպես փոքրիկ քարանձավային մատուռ, որտեղ Գրիգորը 4-րդ դարում սուրբ վայր է հռչակել: Եվ, հավանաբար, մասամբ իր զարմանալի դիրքի շնորհիվ՝ կիրճով եւ դրա վրա կախված ժայռերով, այն դարձել է միջնադարյան Հայաստանի հոգեւոր եւ մշակութային կենտրոնը»,- ասված է հոդվածում:




























