Իսրայելում արդեն 7-րդ անգամ անցկացվում է «Անառակ կանանց երթ» զանգվածային ակցիան (Slut Walk), որի ժամանակ կանայք պաշտպանում են ցանկացած հագուստ կրելու իրենց իրավունքը  եւ ուզում են դրա համար չմեղադրվել անբարաոյականության մեջ եւ չենթարկվել սեռական ոտնձգությունների: Այս անգամ Թել Ավիվում փողոց էր դուրս եկել ավելի քան 1000 մարդ, հաղորդում է NEWSru Israel-ը:

Ակցիայի մասնակիցները անցել են Ռաբինի հրապարակից Ռոտշիլդի ճեմուղիով մինչեւ Նեվե Ցեդեկ շրջանը: Երիտասարդները ոտնձգությունների մեջ կասկածվողների կամ սեռական հանցագործությունների համար դատապարտված անձանց պատկերներով պաստառներ էին բռնել, ինչպես նաեւ արդարադատության նախարար Այլետ Շաքեդի դիմանկարը, որին մեղադրում են կանանց իրավունքները չպաշտօպանելու համար: