Ալոիզա Վեյ Լուն Կոյի փորձին մասնակցել է 124 ուսանող: Նրանց բաժանել են 4  խմբի եւ ուղարկել են անծանոթ ձայնային ալիքներն ու Դոպլերի էֆեկտը սովորելու:  

Այնուհետեւ առաջին խմբին առաջարկել են մաթեմատիկական հաշվարկներ անել, երկրորդին` գրել  հիշածը, երրորդը խումբը  գրառումներից սովորածը բառացիորեն ներկայացրել է, իսկ չորրորդը հիշելով դասախոսություն է կարդացել, հայտնում է moya-planeta.ru-ն:

Մեկ շաբաթ անց ուսանողները նորից վերադարձել են լաբորատորիա եւ բաց հարցերով թեստ են անցել, որտեղ պետք է նշեին, թե ինչպես են հասկացել Դոպլերի էֆեկտը: Ի զարմանս հետազոտողների՝ հաղթել են նրանք, ովքեր հիշելով դասախոսություններ են կարդացել՝ չփորձելով բովանդակությունը բառացիորեն ներկայացնել եւ չօգտվել գրառումներից, հաղորդում է Research Digest-ը: