Կենտրոնական Մակեդոնիայի տարածքում դաշտային աշխատանքների ժամանակ ֆերմերները պատահաբար հայտնաբերել են նախապատմական փղի մնացորդներ: Հայտնաբերման վայր են անմիջապես հրավիրվել Մակեդոնիայից եւ Բուլղարիայից հնագետներ, հայտնում է Life-ը:
Գիտնականները կարողացել են պարզել, որ մնացորդները պատկանում են կենդանու, որն այդ վայրերում ապրել է մոտ ութ միլիոն տարի առաջ: Հայտնի չէ, թե կոնկրետ որ տեսակին է պատկանում գտածոն, սակայն, ըստ երեւույթին, ոսկորները վերաբերում են ժամանակակից փղերի նախնիներից մեկին, հաղորդում է Daily Mail-ը:
Գիտնականները պարզել են, որ մահվան պահին փիղը 50 տարեկան էր եւ մոտ 10 տոննա քաշ ուներ:




























