ԱՄՆ պաշտպանության նախարարությունը 2009 թվականից ի վեր գրեթե 700 հազար դոլար է ծախսել  զինվորականների ուսումնական պարապմունքների վրա։ Պարապմունքների նպատակն է եղել նրանց սովորեցնել, թե երբ տեղին համբուրել կնոջը, հայտնում է Fox News-ը։

 «Կարո՞ղ եմ ձեզ համբուրել» խորագրով վերջին ուսումնական սեմինարը տեղի է ունեցել անցած շաբաթ Վիրջինիա նահանգի բազայում։ Դրա նպատակն է եղել զինվորներին սովորեցնել հարգալից հարաբերություններ կառուցել եւ արդյունավետ շփման միջոցներ ցույց տալ։  

Նշվում է, որ այս ծրագրի նպատակը զինծառայողների հոգեբանական հարմարավետությունն է իրավիճակներում, երբ հարցը վերաբերում է նրանց հարաբերություններին եւ ինտիմին։