Ֆինլանդիայի բնակիչը հայտնաբերել է լճերից մեկի ձևի նմանությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնել է ՌԻԱ Նովոստին։
Անտտի Կալլիո անունով տեղի բնակիչը ուսումնասիրել է Կայաանի քաղաքի մոտակա տեղանքի քարտեզը, երբ նկատե է ծանոթ ուրվագծեր։ Նրա խոսքով՝ սկզբում ինքը ոչ մի արտասովոր բան չի նկատել Վիմպելինլամպի լճի մեջ, բայց նայելով արբանյակային քարտեզներին, հայտնաբերել է նմանություն։
Տղամարդը իր հայտնագործության մասին հայտնել է սոցցանցերում։ Շատ օգտատերեր համաձայնել են նրա կարծիքի հետ ու հաստատել, որ լճի ուրվագիծն իսկապես նման է ԱՄՆ նախագահի պրոֆիլին։




























